Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ներկայացնում է պատանի հայ երաժիշտներին

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը ներկայացնում է պատանի հայ երաժիշտներին
13.02.2018 | 15:13

Փետրվարի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀԱՖՆ-ի և տաղանդավոր ջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դիաննա Ադամայանի համատեղ համերգը:

Համերգի ծրագրում կհնչեն Պ. Ի.Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» սիմֆոնիկ ֆանտազիան, Բրուխի ջութակի կոնցերտը ևԲրամսի թիվ 2 սիմֆոնիան:
Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:


ՀԱՖՆ-ը, մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ, հետևողականորեն հանրությանն է ներկայացնում հայ տաղանդավոր պատանի և երիտասարդ երաժիշտ-կատարողներին: Վերջիններս, չնայած իրենց երիտասարդ տարիքին, հասցրել են լավագույնս ներկայանալ երաժշտական միջազգային ասպարեզում՝ հնարավորություն տալով մեր երկրին հպարտությամբ կանգնել դասական հարուստ ավանդույթներ ունեցող ռուսական երաժշտական գերտերության և եվրոպական հզոր երկրների կողքին: ՀԱՖՆ-ի հետ պարբերաբար համատեղ համերգներով հանդես են գալիս տաղանդավոր պատանի երաժիշտներ՝ շեփորահար Դանիել Մելքոնյանը, ջութակահարուհիներ Սոֆյա Վարդանյանը և փետրվարի 16-ի համերգի մենակատար Դիանա Ադամյանը:
Դիանա Ադամյանը փետրվարի 16-ին ՀԱՖՆ-ի հետ կնվագի Բրուխի ջութակի կոնցերտը, որն անչափ գեղեցիկ և տեխնիկապես բավականին բարդ ստեղծագործություն է: Այս կոնցերտը պատանի ջութակահարուհին կներկայացնի նաև հեղինակավոր Եհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլում: Մեր հայրենակցուհին ընդգրկված է մրցույթի ավագ խմբում, որտեղ ամբողջ աշխարհից ընտրվել են մասնակցելու ընդամենը 21 երիտասարդ երաժիշտներ: Մրցույթը կանցկացվի 2018թ.-ի ապրիլի 12- 22-ը՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում:


Դիանա Ադամյանը սովորում է Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի և ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի դասարաններում: Բազում հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր է՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2010թ, Գյումրի), «Շչելկունչիկ» հեռուստատեսային մրցույթ (2-րդ մրցանակ, 2014թ., Մոսկվա), Հ. Բոգդանյան միջազգային մրցույթ-փառատոն (1-ին մրցանակ, 2014թ., Երևան), Չայկովսկու անվան երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթ (2-րդ մրցանակ, 2015թ., Մոսկվա): Հայաստանյան «Նոր անուններ» ծրագրի անդամ է: 2014 և 2015 թթ.-ին երկու անգամ մասնակցել է Կանադայի Օտտավա քաղաքի Երաժշտական ինստիտուտի ամառային վարպետության դասերին՝ Պինկաս Ցուկերմանի ղեկավարությամբ և վերջինիս հրավերով: 2015 թ.-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Լոնդոնի Cadogan համերգասրահում հանդես է եկել Պինկաս Ցուկերմանի և Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Երազ Արտ հիմնադրամի աջակցությամբ 2016-2017թթ.-ին ամեն ամիս մասնակցել է Լեոնիդաս Կավակոսի վարպետության դասերին: Դիանան ստացել է Լիխտենշտեյնի երաժշտական միջազգային ակադմիայի կրթաթոշակ և տարին երկու անգամ ինտենսիվ կերպով մասնակցել ակադեմիայի երաժշտական շաբաթներին և միջոցառումներին: 2016թ.-ից երեք անգամ մասնակցել է հայտնի պրոֆեսոր Աննա Չումաչենկոյի ուսումնական շաբաթներին:

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ