ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մայր թատրոնի պրեմիերաները

Մայր թատրոնի պրեմիերաները
21.02.2018 | 14:09

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2018-ին երեք պրեմիերա է նախատեսել՝ «Սասնա ծռեր», «Հարսնացու Հյուսիսից» և «Գտնված երազը»: Փնտրում են իրանցի ռեժիսորի՝ Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբը» բեմադրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:

Սունդուկյանցիները միացել են մշակութի նախարարության նախաձեռնությանը. մեկ ներկայացման կամ միջոցառման ողջ հասույթն ուղղելու են Ստեփանակերտի թատրոնի վերանորոգմանը: Մայր թատրոնը գերակատարել է նախատեսված ֆինանսական ցուցանիշները: 2017-ի ֆինանսական բարձր ցուցանիշներն ապահովել են հատկապես նոր՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պեպո» «Արծվաբույն» և «Սառցե սիրտը» ներկայացումները։

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ