Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
02.03.2018 | 13:15

...թե ԲՀԿ-ն այս օրերին անում է ամեն ինչ, որ կոալիցիայի մաս կազմի, և ԲՀԿ-ի հանդեպ դաշնակցական «նեպրիյազնը» հենց դրանով է պայմանավորված: Ավելին, ասում են նաև, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան այդ առնչությամբ, ինչը ՀՀԿ-ական մեր աղբյուրները ժխտում են. «ԲՀԿ-ն պետք է մնա պառլամենտում որպես կառուցողական ընդդիմություն, այլապես Սահմանադրությամբ ամրագրված պառլամենտական համամասնությունն ամբողջովին կխախտվի»:

Ասել է` ԲՀԿ-ի կոալիցիա մտնելու դեպքում պետք է համաձայնագիր-հուշագիր կնքվի, այդ դեպքում էլ «Ելքը» դառնում է խորհրդարանի միակ ընդդիմությունը, ընդ որում` այստեղ ճգնաժամ է հասունանում նաև մանդատների մասով: Չնայած ասում են` «Ելքում» արդեն իսկ որոշել են, թե այդ դեպքում ով է լինելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակը Միքայել Մելքումյանի փոխարեն. ոչ թե «վարչապետի» թեկնածու Նիկոլ Փաշինյանը, այլ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանը:

Դիտվել է՝ 10109

Մեկնաբանություններ