ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կաննին ընդառաջ

Կաննին ընդառաջ
22.03.2018 | 17:28

ՀՀ մշակույթի նախարարությունը պաշտոնական տաղավարով մասնակցելու է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկային:

Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար նախարարությունը հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:

Նախարարությունցի հայտնում են նաև,որ անկախ մրցույթի արդյունքներից, մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայումներկայացնել մրցույթի արդյունքում չհաղթած կինոնախագծերը՝ հեղինակների կողմից համապատասխաննյութերի տրամադրման դեպքում: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու է ՀՀ մշակույթի նախարարի հրամանովստեղծվող մասնագիտական հանձնաժողովի կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ապրիլի 3-ը: Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվելու է մայիսի 8-19-ը:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ