Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կենդանիներն էլ են «արտագաղթում»

Կենդանիներն էլ են «արտագաղթում»
27.03.2018 | 00:59

Պարզվում է` Հայաստանի գյուղերից ոչ միայն մարդիկ են Երևան «փախչում», այլև կենդանիները։ «ՈՒրբանիզացվում» են նաև կովերը, ոչխարները և խոզերը։ Ըստ Ազգային վիճակագրության ծառայության տվյալների` նախորդ տարվա համեմատ խոշոր եղջերավորների գլխաքանակը մայրաքաղաքում աճել է 7,8 տոկոսով, իսկ մարզերում ցուցանիշները նվազել են։ Խոզերի գլխաքանակը մայրաքաղաքում աճել է 37,7 տոկոսով, ոչխարներինը` 22, ձիերինը` 57,1։


Եթե մարզերի բնակիչները լավ կյանքի համար են գալիս Երևան, տեսնես կենդանինե՞րն ինչու են հատկապես Երևանում ավելանում։ Գյուղում կերակրողներ չեն մնացել, կենդանիներն էլ հետևել են տերերի օրինակին, ու Երևանը դարձել է մի մե՜ծ գյուղաքաղաք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ