Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը` «Գաֆէսճեանում»

«Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը` «Գաֆէսճեանում»
12.04.2018 | 11:37

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը (ապրիլի 13-ին, ժամը 18:00-ին, «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում)՝ ներկայացնելով հայտնի հայ դիզայներ և նկարիչ Արման Նուռի այն աշխատանքները, որոնք 2017թ.-ի Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի համաշխարհային բիենալեում առաջին մրցանակին արժանացան՝ շահելով «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալը: Արման Նուռը բազմակողմանի ստեղծագործող է՝ քանդակագործ, նկարիչ, դիզայներ և ոսկերիչ: Միևնույն ժամանակ, նրա բոլոր աշխատանքներին, անկախ ձևից, հատուկ է թաքնված իմաստն ու փիլիսոփայական ենթատեքստը: Ճանճերը («Ճանճ», «Էվոլյուցիա»), որոնց կերտել է արվեստագետը, բացառություն չեն:

«Ճանճ» ցուցադրությունում ներկայացված ինտերակտիվ ստեղծագործությունները դիտողին տեղափոխում են մեկ այլ, զուգահեռ աշխարհ, որտեղ մարդն իրեն զգում է ուրիշ հարթությունում և ի զորու է վերաիմաստավորելու իրականությունը, նոր լույսի ներքո ընկալելու շրջակա միջավայրը»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Այս ցուցադրության համար Արման Նուռը նաև ընդլայնել է ներկայացված աշխատանքների գեղարվեստական սահմանները: Ճանճին հատուկ անկառավարելի հետագիծն արվեստագետը դարձրել է արտահայտչամիջոց՝ մեկ գծով ստեղծելով Երևան քաղաքի համայնապատկերը, ինչպես նաև անիմացիոն ֆիլմ: Նման ձևաչափով այս աշխատաքներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում:

Հանրության համար ցուցադրությունը գործելու է ապրիլի 14-ից մինչև մայիսի 27-ը: Ցուցադրության մուտքն անվճար է:

Դիտվել է՝ 2991

Մեկնաբանություններ