ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի ՀՆԱ-ն 2,1 անգամ ավելացել է

Հայաստանի ՀՆԱ-ն 2,1 անգամ ավելացել է
20.04.2018 | 12:07

Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 2,1 անգամ, «Շանթին» հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Համեմատելով ցուցանիշները 2007-ի հետ՝ նա նշել է, որ այդ ժամանակ ՀՆԱ-ն կազմել է 2 տրիլիոն 656 միլիարդ դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ին` 5 տրիլիոն 580 միլիարդ դրամ:

«Այսինքն՝ 2,1 անգամ ավելացել է մեր տնտեսությունը: Միանգամից ասելու են` դրամն արժեզրկվել է, ուստի ես հնչեցնեմ նաև ՀՆԱ-ն՝ դոլարային արտահայտությամբ: Այն ժամանակ եղել է 6 միլիարդ 385 միլիոն դոլար, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ` 11 միլիարդ 560 միլիոն դոլար», - ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ նույն պատկերն է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով: «Եվ որպեսզի նորից չշահարկեն, թե եղել է գնաճ և այլն, ասեմ նաև իրական ՀՆԱ-ի ինդեքսը: 2007-ի 100 տոկոսին, այսօր 142 տոկոս է: Բնական է, չէ՞, որ զարգացում կա», - ասել է Ս. Սարգսյանը:

Դիտվել է՝ 2206

Մեկնաբանություններ