ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Նորընտիր պատգամավորները երդվեցին

Նորընտիր պատգամավորները երդվեցին
22.05.2018 | 12:21

ԱԺ-ում «Ելք», ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունների համամասնական ցուցակով բացակա պատգամավորների փոխարեն նոր պատգամավորները երդվեցին պահպանել Սահմանադրությունը, շարժվել օրենքներով: Նորընտիր պատգամավորներն են «Ելք» խմբակցությունից Հրաչ Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը և Հայկ Կոնջորյանը, ՀՅԴ-ից՝ Ռուզան Առաքելյանը, և ՀՀԿ-ից` Հակոբ Հակոբյանը։

Դիտվել է՝ 2144

Մեկնաբանություններ