Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
01.06.2018 | 00:32

...թե Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո որոշել է առժամանակ թողնել ՀՀԿ ղեկավարի աթոռն ու քաղաքականությունը: Եվ միանգամայն անկեղծ է եղել, երբ ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում հայտարարել է, թե կուսակցության ղեկը հանձնում է Կարեն Կարապետյանին, որովհետև հենց նա է լինելու վարչապետի իրենց թեկնածուն: Սակայն Կարեն Կարապետյանը ևս չդիմացավ ժողովրդական ճնշմանը և չխուսափեց ֆիասկոյից: Նրան չօգնեց անգամ Վլադիմիր Պուտինի զանգը:


Ասում են նաև, թե Ռուսաստանը բավականին անհանգստացած է եղել հայաստանյան զարգացումներով: Ինչի պատճառով էլ ՌԴ նախագահը զանգել է Սերժ Ազատովիչին և «անձամբ» հորդորել ՀՀԿ-ի ղեկը կրկին վերցնել իր ձեռքը, որպես Ռուսաստանի համար ընկալելի ուժ և գործընկեր, քանի որ «նոր եկողները անհասկանալի ուժեր» են Մոսկվայի համար:

Դիտվել է՝ 15552

Մեկնաբանություններ