Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
05.10.2018 | 01:01

...թե Փաշինյանի թիմում և ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. իրար հետ ճակատամարտեր են մղում ոչ միայն փոխվարչապետները, Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, անգամ «սիրելի նախարար» Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանն են հայտնվել տարընթերցումների մեջ:

Ասում են նաև վերջերս ԿԳ նախարարը հերթական թուքումուրն է ստացել վարչապետից. վերջինիս զեկուցել են, որ այս տարի ակադեմիական տարկետում ստացած տղաների շարքում հայտնվել են ՔՊ-ական 5 ակտիվիստներ, որոնց կրթական մակարդակը և ուսումնական հաջողությունները, մեղմ ասած, հեռու են տարկետում տրամադրելու չափորոշիչներից: Նախարարը այդ քայլով փորձել է ամրացնել իր դիրքերը ՔՊ-ում, ինչն ահավոր դուր չի եկել Փաշինյանին։

Դիտվել է՝ 15995

Մեկնաբանություններ