ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մոլդովայի պատգամավորները մերժել են եվրաինտեգրացման մասին դրույթը

Մոլդովայի պատգամավորները մերժել են եվրաինտեգրացման մասին դրույթը
18.10.2018 | 18:16

Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել:
Մոլդովայի խորհրդարանը մերժել է Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման մասին դրույթի ներառումը: Այս մասին գրում են ռուսական աղբյուրները:
Նշվում է, որ պատգամավորներն այդ օրինագծին կողմ էին արտահայտվել առաջին ընթերցմամբ, բայց երկրորդ ընթերցման քվեարկության ժամանակ պատգամավորները դեմ են արտահայտվել դրան:


Հավելենք, որ ըստ Մոլդովայի օրենսդրության Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ է, որ օրինագծին կողմ լինեն 67 պատգամավոր, բայց հարցի քվեարկության ժամանակ դրան կողմ են քվեարկել 54-ը:
«Եթե 13 պատգամավոր լիբերալ դեմոկրատներից չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող էր հաստատվել», - ասել է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն:
Նկատենք, նաև, որ եվրաինտեգրացման մասին կետը Սահմանադրության մեջ ներառելու քվեարկությունից հրաժարվել է չորս խմբակցություն՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները և լիբերալ-դեմոկտրատները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ