Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արամ Սարգսյան. «Ասում են` անծանոթների խորհրդարան է. Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է»

Արամ Սարգսյան. «Ասում են` անծանոթների խորհրդարան է. Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է»
11.01.2019 | 16:07

Երեկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«7-րդ գումարման Աժ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները: Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ` հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Աժ պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»:

Դիտվել է՝ 3736

Մեկնաբանություններ