ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               

1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում

1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում
21.01.2019 | 14:22

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին երևանյան հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր: Համաշխարհային կինոյի գերմանացի մեծագույն վարպետների 5 լիամետրաժ և մի շարք կարճամետրաժ գլուխգործոցները կցուցադրվեն հունվարի 23-ից փետրվարի 27-ը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 19:30-ին, Երևանի «Գյոթե» կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1, հեռ.՝ 060 504712):

Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, որոնք հատուկ այս առիթով թարգմանվել են հայերեն: Այս կինոնկարները մեծապես ազդել են կինոարվեստի հետագա զարգացման ու կայացման վրա և առայսօր պահպանում են իրենց ցնցող ազդեցությունը: Սա շատ բազմազան ծրագիր է, որի մեջ ընդգրկված են թե՛ դրամա և մելոդրամա, թե՛ լրտեսական մարտաֆիլմ, թե՛ սարսափ-ֆիլմ, թե՛ էքսպերիմենտալ ու վավերագրական ֆիլմեր:

Յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ ներածական խոսքով հանդես կգա «Ֆիլմադարան» ՀԿ-ի տնօրեն, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը՝

23/01/2019 – Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը, ռեժ.՝ Ռոբերտ Վինե, 1920թ.

30/01/2019 – Վերջին մարդը, ռեժ.՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու, 1924թ.

06/02/2019 – Լրտեսներ, ռեժ.՝ Ֆրից Լանգ, 1928թ.

13/02/2019 – Պանդորայի տուփը, ռեժ.՝ Գեորգ Վիլհելմ Փաբսթ, 1929թ.

20/02/2019 – Գերմանական ավանգարդի կարճ ֆիլմերը, Վալթեր Ռութման/ Հանս Րիխթեր/ Վիկինգ Էգելինգ/ Օսկար Ֆիշինգեր, 1920-ական թթ.

27/02/2019 – Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան, ռեժ.՝ Վալթեր Ռութման, 1927թ.

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապնվել մեզ հետ մեր ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ Filmadaran Film Culture Development NGO և Goethe-Zentrum Eriwan, կամ զանգահարել Երևանի «Գյոթե» կենտրոն` 060 504712:

Դիտվել է՝ 2872

Մեկնաբանություններ