Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա. Նարեկ Դուրյան

Աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա. Նարեկ Դուրյան
16.02.2019 | 16:05

Սիրված դերասան Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն այլևս կայք ունի: Կայքի ստեղծման առանցքային նպատակը հանդիսատես-թատրոն կապի սերտացումն է.հարթակի շնորհիվ մարդիկ կտեղեկանան «Բոհեմ» թատրոնի ներկայացումների մասին, ինչպես նաև կկարողանան օնլայն տոմսեր ձեռք բերել: Հայաստանյան մշակութային ասպարեզում ոչ մի թատրոն դեռևս հանդես չի եկել նման նորարարությամբ:

Կայքի և թատրոնի առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք դերասան, թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանի հետ:

-Պարոն Դուրյան, խնդրում եմ պատմեք «Բոհեմ» թատրոնի նորաբաց կայքի մասին:

-«Բոհեմ» թատրոնը հանրությանը ներկայացրել է իր նոր՝ www.boheme-theater.am կայքը: Այն ստեղծվել է՝ հաշվի առնելով 21-րդ դարի տենդենցները: Մեր նպատակն է քայլել ժամանակին համընթաց: Ամբողջ աշխարհում բոլոր թատրոններն ունեն կայքեր, որոնցով հնարավոր է ոչ միայն ծանոթանալ տվյալ թատրոնի խաղացանկին, այլև օնլայն տոմսեր ձեռք բերել: Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է: Այսօր անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց համացանցի, գովազդի, սոցիալական կայքերի: Եվ այս առումով կարծում եմ, որ կայքի ստեղծումը շատ ճիշտ քայլ է:

Հայաստանում դեռևս թատրոնների կայքերի միջոցով հնարավոր չէ տոմսեր ամրագրել, պատվիրել: Մենք Հայաստանում առաջինն ենք, որ կիրառել ենք նաև այդ տեխնոլոգիան: Հուսով եմ, որ բոլոր թատրոնները կհետևեն մեր օրինակին:

-«Բոհեմ» թատրոնը մշտապես հանդիսատեսին է ներկայանում նոր ներկայացումներով: Վերջին նմանատիպ ներկայացումներից է «Շենքում իրավիճակ է փոխվել» բեմադրությունը: Ինչպե՞ս ծնվեց այս գործի ստեղծման գաղափարը:

-Պետք է ասեմ, որ վերջին տարիներին ինձ իսկապես նվիրել եմ երիտասարդներին: Յուրաքանչյուր բեմադրություն ստեղծելիս առաջին հերթին մտածում եմ, թե նրանք ինչ դեր պետք է խաղան այդ ներկայացման մեջ: Այս կերպ ցանկանում եմ նաև ճանապարհ հարթել նոր սերնդի համար:

«Շենքում իրավիճակ է փոխվել» ներկայացումը ստեղծել են երիտասարդները, ես պարզապես օգնել եմ տեսքի բերել այն: Ներկայացումը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում: Դրա հիմքում անձնական պատմություններն են. բոլոր հերոսները մեկ շենքում են ապրում և շենքում իրավիճակ է փոխվել: Շենքը կարծես պետության մոդել է դարձել: Շատ հետաքրքիր է ստացվել:

-Այս պահին ի՞նչ նոր ներկայացում է բեմադրվում «Բոհեմ» թատրոնում: Ինչի՞ վրա եք աշխատում:

-Ապրիլի 26-ին դառնում եմ 60 տարեկան, հիմա աշխատում եմ 60-ամյակիս ներկայացման վրա: Ամեն տարի չէ, որ 60 ես դառնում, երկու անգամ 60 էլ չես կարող դառնալ: Մոնոներկայացում եմ անելու, ներկայացման մեջ ներգրավված է նաև նվագախումբ:

Ներկայացնելու եմ այն ամենն, ինչ զգացել եմ այս 60 տարիների ընթացքում: Պատմելու եմ այն մասին, թե ինչ եմ կարողացել անել, ինչում եմ հաջողել կամ չեմ հաջողել…




Դիտվել է՝ 1865

Մեկնաբանություններ