Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Երկու-երեք տարի պետք է, որ կենտրոնը կայանա»

«Երկու-երեք տարի պետք է, որ կենտրոնը կայանա»
15.03.2019 | 03:25

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն առաջարկել է իր սեփականությունը հանդիսացող շուրջ 1219 քմ եռահարկ կապիտալ շինությունը տրամադրել և այդ շինության տարածքում ստեղծել Ազգային Սինեմատեք՝ Հայաստանի Ազգային կինոթանգարան կրթական-մշակութային-զբոսաշրջային խոշոր կենտրոն: Վարչապետի հրամանով ուսումնասիրվում է նախագիծը, քննարկվում են ընթացքն ու հետագա քայլերը:


Ի պատասխան մեր հարցի, թե ե՞րբ իրականություն կդառնա Սինեմատեքը, և մատչելիության, գների, սպասարկման ի՞նչ քաղաքականոթյուն է լինելու, որ հասանելի լինի սոցիալական բոլոր շերտերին, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ դեռ այնքան ճանապարհ կա անցնելու մինչ այդ: Ինչ խոսք` աշակերտների, ուսանողների համար կլինի անվճար բազա, գիտնականների ու ուսումնասիրողների համար` ազատ, զբոսաշրջիկների համար գուցե որոշակի գումար սահմանվի: Սակայն այս ամենի մասին խոսելը շուտ է, որովհետև մեր զրուցակիցը կարծում է, որ երկու-երեք տարի պետք է, որ կենտրոնը կայանա, դա էլ կախված է նրանից, կկարողանա՞ն ֆինանսավորել, թե՞ ոչ: «Ոգևորվել ենք, ցանկանում ենք, բայց ֆինանսավորման որոշում դեռ չկա: Երբ կառավարության որոշումը լինի և պարզ լինի, որքան գումար է տրամադրվելու, այն ժամանակ ես կարող եմ առավել հստակ պատասխանել ձեր հարցին»,- եզրահանգեց Հարություն Խաչատրյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ