Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում երբեք իշխանություն չի լինելու

Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում երբեք իշխանություն չի լինելու
09.05.2019 | 00:28

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աուլիսում հայտարարեց, որ նախկին իշխանություններից ոչ ոք չի պատկերացնում՝ 2018-ին ինչ է կատարվել ու ինչ է տեղի ունենում երկրում։ «Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Ընդդիմությունն էլ... Չի լինելու ընդդիմություն 90 և ավել տոկոս հավանականությամբ»,- հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցին։


«Reuters»-ին հարցազրույցում Քոչարյանը հայտարարել էր, որ նոր իշխանությունների դեմ ընդդիմադիր ուժեր են հայտնվում։
Փաշինյանը նաև անդրադարձավ ՀՀԿ-ին՝ հայտարարելով, որ ըստ էության, «կասեցված է ժողովրդի կողմից»։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Փաշինյանն ասաց, որ ավանդական կուսակցություն է ու ինքը հարգանքով է վերաբերվում:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ