Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սա Երևա՞նն է

Սա Երևա՞նն է
14.06.2019 | 11:31

Թե ինչպե՞ս կոծկեցին «Սանիթեքի», այսպես կոչված, «ըմբոստությունը», և ինչպե՞ս լռեցրին այդ կազմակերպության բողոքը, այդպես էլ գաղտնի մնաց: Հիմա աշխատում է, ինչպես հայտնի է, առանց տրտնջալու, և ինչպես իրենք են ներկայացնում՝ բարեխղճորեն: Ավլում են փողոցները, խոսք չկա, բայց Երևանի էսթետիկ տեսքը չի պահպանվում հավուր պատշաճի: Ամենուրեք խզբզանքներ են, գրոց-ջնջոցի լղոզումներ, աղավաղված կոթողներ ու երիցս ապականված արձաններ:


Տարատեսակ՝ հանրահավաքներ են անցկացվում, վերջում աղտոտվում է շրջակայքը, արձանների վրա այլատառ մակագրություններ են հայտնվում, որոնք մաքրելու գործը անձրևի հույսին թողնելը աններելի անգործության մասին է վկայում:
Հետևողականություն է պետք՝ կանխելու և, որ գլխավորն է, մաքրությունն ապահովելու համար։ Չեմ կարծում, թե ձեզ դուր է գալիս, օրինակ, Թումանյանի արձանի վրա հայտնված անպարկեշտ մակագրությունը: Այս ամենին ուշադրություն չդարձնելը նույնն է, ինչ ճաշելուց հետո սեղանը հավաքել, բայց չսրբելը:


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ