Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նախագահը գնահատեց վարչապետի աշխատանքը

Նախագահը գնահատեց վարչապետի աշխատանքը
06.07.2019 | 21:47

Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ակնարկներով հարուստ, անուղղակի պատասխանել է իր ընդդիմախոսներին և իշխող մեծամասնության ղեկավարին։ «Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ, պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ, շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասել է նախագահը։ Իմա՝ իրեն՝ Սահմանադրությանը չհետևելու և իրավական խախտումներին համարժեք չարձագանքելու մեջ մեղադրողներին հստակ ասում է, որ աշխատում է Սահմանադրության սահմաններում։

Սակայն առավել ուշագրավ է նրա խոսքի երկրորդ հատվածը։ «Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»։ Սա ուղղված է Նիկոլ Փաշինյանին, ում ձեռքում են կենտրոնացած իշխանության բոլոր լծակներն ու լիազորությունները, սակայն նրա աշխատանքի արդյունքը չի երևում կամ ինչպես Սարգսյանն է ասում, ոչինչ չի անում։ Մինչդեռ ինքը փոքր լիազորություններով ձգտում է ավելին անել։ Սա նաև նախագահի ինքնատիպ գնահատականն է վարչապետի աշխատանքին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ