Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ոչ Հայաստանն է մեզ մոռանում, ոչ մենք` Հայաստանը»

«Ոչ Հայաստանն է մեզ մոռանում, ոչ մենք` Հայաստանը»
12.07.2019 | 02:25

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կայացավ Դավիդ Վիտալ-Դյուրանի «Հայեր. արտիստների ժամանակը» ֆիլմի երևանյան պրեմիերան: Սցենարի հեղինակը Անահիտ Դասյո Տեր-Մեսրոպյանն է, պրոդյուսերները` Սերժ Ավետիքյանը, Գիյոմ Ռապնոն, Միքայել Դովլաթյանը: Որպես մշակութային հարստության ապացույց՝ ֆիլմի նպատակն է պատմել այս կապի և սերնդեսերունդ դրա փոխանցման մասին՝ շեշտելով ծագումով հայ արվեստագետների ստեղծագործ ուժը: Ֆիլմն այն արվեստագետների դիմանկարն է, որոնք համաձայնել են ներկայացնելու, թե ինչն է խթանել իրենց ստեղծագործական գործունեությունը: Նրանց զավակները ևս արվեստագետներ են և պատմում են, թե ինչպես է արվեստի միջոցով փոխանցվել հայկական մշակույթը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը նկատեց, որ նման ֆիլմերը արված են պաթետիկ հայրենասիրության հայեցակարգով. «Քիչ են մոտեցումները, որ էմոցիոնալ կողմի հետ մեկտեղ նաև կրում են վերլուծական շերտ: Կարևոր է նաև, որ ինչպես ֆիլմի թեման է և հայկական, և արտասահմանյան, այդպես էլ ֆիլմն է համատեղ արտադրության»: Անահիտ Դասյո Տեր-Մեսրոպյանն էլ հավելում է. «Ֆիլմը վկայում է, որ երբ Հայաստանից հեռու ենք, ոչ Հայաստանն է մեզ մոռանում, ոչ մենք` Հայաստանը»:
Ֆիլմում նկարահանվել են Ջիվան Աբգարյանը, Սիմոն Աբգարյանը, Արիան Ասկարիդը, Հովնաթան Ավետիքյանը, Սերժ Ավետիքյանը, Տիգրան Ավետիքյանը, Ատոմ Էգոյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ