Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները

Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները
19.07.2019 | 02:32

«Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրում է Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։

Ձայնագրման մտահղացումը ծագել է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին ծանոթանալուց հետո։ Նա նվագախմբից պահանջել է մեծ քանակությամբ տեղեկություն կոմպոզիտորների, նրանց ստեղծագործությունների, պարտիտուրաների մասին։ Նախագծի նպատակն է Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել այնպիսի գործեր, որոնք կարող են հետաքրքրել օտարերկրյա հանդիսատեսին։ Համագործակցությունը շարունակություն կունենա, թե ոչ, կախված է նախագծի հաջողությունից։ Նշենք, որ վերջին ամիսներին ՀՊՍՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Քրիստոֆեր Ալդերը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ձայնագրություններ են թողարկել։ Ի թիվս այլ ստեղծագործությունների, ձայնագրել են Արամ Խաչատրյանի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից։


Քրիստոֆեր Ալդերի հայաստանյան այցն ու հայկական սիմֆոնիաների ձայնագրությունները հնարավոր են դարձել ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ