Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որքան ժա­մա­նակ պի­տի այս հար­ցերն օ­դում մնան

Որքան ժա­մա­նակ պի­տի այս հար­ցերն օ­դում մնան
07.02.2020 | 01:06
Այ­սօր բո­լորս դի­տորդ ենք մեր երկ­րում։ Ո­մանք ի­րենց տե­սա­ծը բա­րեխղ­ճո­րեն ար­ձա­նագ­րում են, մյուս­նե­րը` այն հար­մա­րեց­նում ի­րենց ցան­կու­թյուն­նե­րին, մեկ այլ խումբ էլ՝ տես­նում, լսում, հաս­կա­նում է, բայց հայտ­նի մե­թո­դով փաս­տում՝ «մեկ քայլ ա­ռաջ է», որ­պես­զի շա­ռից-փոր­ձան­քից հե­ռու լի­նի։ Ան­կախ այն բա­նից, թե ով ինչ գնա­հա­տա­կան կտա այ­սօր­վա զար­գա­ցում­նե­րին, ակն­հայտ է` մենք շատ վա­ղուց չենք կա­րո­ղա­նում ա­զատ­վել մի­մյանց կո­կոր­դը կր­ծե­լու ան­հա­գուրդ մո­լուց­քից։ Եվ սա այն դեպ­քում, երբ շուրջ­բո­լո­րը գի­շա­տիչ­ներ են, ո­րոնք ա­մեն պա­հի կա­րող են կուլ տալ քեզ։ Սա է մեր տե­սա­կը «լեն» օ­րե­րին, բայց ա­մեն ինչ այն­պես է հիմ­նա­հա­տակ քանդ­վում, որ «նեղ» օր­վա հա­մար ոչ ուժ է մնում, ոչ հա­մախ­մբ­ման ռե­սուրս։ Ցա­վոք, սա ոչ մեկ, ոչ էլ 3 իշ­խա­նու­թյան խն­դիր է, ո­րով­հետև ա­մեն մեկն ի­րե­նից հե­տո այն­քան մեծ խն­դիր­նե­րի բեռ, ան­պա­տաս­խան հար­ցեր է թող­նում, որ մար­դիկ ա­մեն ան­գամ կանգ­նում են նույն կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ։ Այ­սօր էլ քիչ չեն ան­պա­տաս­խան մնա­ցած հար­ցե­րը։
Օ­դում կախ­ված են առն­վազն մի քա­նի էա­կան հար­ցեր, ո­րոնց պա­տաս­խան­նե­րը է­լի չեն տր­վում։ Դրանք դար­ձել են ընդ­դի­մա­խոս­նե­րի զեն­քը, իսկ իշ­խա­նու­թյան՝ ա­քի­լե­սյան գար­շա­պա­րը։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը դրանց վե­րա­բե­րյալ խել­քը գլ­խին բա­ցատ­րու­թյուն չտա, կամ պի­տի սե­փա­կան ճամպ­րուկ­նե­րը կա­պի, կամ պատ­րաստ լի­նի, որ դա իր փո­խա­րեն ու­րիշ­նե­րը կա­նեն։ Այդ­պես է ե­ղել միշտ։
Չնա­յած այ­սօր հան­րա­յին օ­րա­կարգն այլ հար­ցով է հիմ­նա­կա­նում զբաղ­ված, այ­դու­հան­դերձ, քա­ղա­քա­կան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ ա­նընդ­հատ հայ­տա­րա­րում են, թե Ար­ցա­խը վտանգ­ված է, իշ­խա­նու­թյու­նը վատ սցե­նար­ներ է մշա­կել։ Ա­վե­լին, ինչ-ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին են ակ­նար­կում։ Ոչ մե­կը չի ու­զում հա­վա­տալ դրանց, բայց կաս­կած­նե­րը փա­րա­տող էլ չկա։ Իշ­խա­նու­թյու­նը սպա­ռիչ պա­տաս­խան­ներ չու­նի, հս­տակ դիր­քո­րո­շում չի հայտ­նում, չի ա­սում, թե ինչ կա իր մտ­քում։ Ոչ մե­կը չի պա­հան­ջում ման­րա­մասն ներ­կա­յաց­նել բա­նակ­ցա­յին նյու­թը, բայց բո­լորն ու­զում են գո­նե ի­րենց ներ­սում վս­տահ լի­նել, որ այս իշ­խա­նու­թյու­նը եր­բեք ու ոչ մի պա­րա­գա­յում Ար­ցա­խի հար­ցում զի­ջում­նե­րի չի գնա։ Այ­նինչ, լռում են կամ խո­սում են՝ ա­մեն ինչ ա­վե­լի խճ­ճե­լով։
Հա­ջորդ հար­ցը ՍԴ-ի շուրջ քաոսն է։ Իշ­խա­նու­թյու­նը չի հեր­քում, որ այս ա­մե­նը քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված։ Չենք խո­սի այս օ­րե­րի ա­մե­նա­շատ քն­նարկ­վող խնդ­րի մա­սին, թե ինչ­քա­նով է օ­րի­նա­կան ու սահ­մա­նադ­րա­կան այս­պի­սի մե­թոդ­նե­րով ՍԴ-ի ներ­կա­յիս կազ­մի դեմ պայ­քա­րը։ Փո­խա­րենն օ­դում կախ­ված է մեկ այլ հարց՝ ին­չու՞ է այդ­քան շատ իշ­խա­նու­թյա­նը, մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին պետք վե­րահս­կե­լի ՍԴ ու­նե­նա­լը, այդ ի՞նչ աշ­խար­հա­ցունց ո­րո­շում է կա­յաց­նե­լու, ո­րին այ­սօր­վա ՍԴ-ն ընդ­դի­մա­նա­լու է։ Ե­թե նման բան չկա, ժո­ղո­վուր­դը մինչև այս պա­հը նույ­նիսկ չգի­տեր էլ, թե ՍԴ-ն ընդ­հան­րա­պես իր կյան­քում ինչ է փո­խում, որ հի­մա էլ նոր ան­դամ­նե­րով ՍԴ ու­նե­նա­լու հա­մար «հան­րա­յին պա­հանջ» ձևա­կեր­պի։ Պետք է հան­րու­թյա­նը հս­տակ պա­տաս­խան տր­վի, թե ին­չու է պետք ու­նե­նալ «սե­փա­կան» կամ վա­տա­գույն դեպ­քում «չե­զո­քաց­ված» ՍԴ։
Ի­հար­կե, ան­պա­տաս­խան այլ հար­ցեր էլ կան և տն­տե­սա­կան, և քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում, բայց պա­տաս­խա­նողն ո՞վ է։ Ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րը ե­ղել ու մնում են մեր երկ­րի քա­ղա­քա­կան կյան­քի ա­մե­նա­սի­րե­լի ժան­րե­րից մե­կը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 9195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ