Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարգևավ­ճար՝ խորհր­դա­րան չգա­լու հա­մար

Պարգևավ­ճար՝ խորհր­դա­րան չգա­լու հա­մար
25.02.2020 | 01:16
2020-ի հուն­վար ամս­վա 17 աշ­խա­տան­քա­յին օր­վա հա­մար Ազ­գա­յին ժո­ղո­վում 174 մի­լիոն դրա­մի (մոտ 363 հա­զար դո­լար) պարգևավ­ճար է բա­ժան­վել: Ի­հար­կե նո­րու­թյուն չէ, որ իշ­խա­նու­թյուն­ներն ան­չափ մեծ սեր ու­նեն բա­վա­կան յու­ղոտ պարգևավ­ճար­նե­րի նկատ­մամբ, ա­վե­լին՝ ըստ պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի՝ 2019-ին պե­տա­կան մար­մին­նե­րում պարգևավ­ճա­րի գու­մա­րը կազ­մել է շուրջ 33 մի­լիոն դո­լար, բայց որ ըն­դա­մե­նը 17 օր­վա հա­մար կա­րե­լի է մար­դուն «պրե­միա» տալ, կար­ծում եմ` նոն­սենս է: Որ­պես ԱԺ աշ­խա­տանք­ներն ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով լու­սա­բա­նող լրագ­րող՝ վս­տա­հա­բար կա­րող եմ փաս­տել՝ պատ­գա­մա­վոր­նե­րի ու նրանց օգ­նա­կան­նե­րի մեծ մա­սը խոր­հր­դա­րա­նում ե­ղել է քա­ռօ­րյա նիս­տե­րի օ­րը միայն, այն էլ՝ մի քա­նի ժա­մով: Մեր հար­ցե­րին ի պա­տաս­խան, թե ու՞ր եք, ին­չու՞ խոր­հր­դա­րան չեք գա­լիս, պատ­գա­մա­վոր­նե­րը վս­տա­հեց­նում են, թե դր­սում գտն­վե­լով՝ ան­չափ կարևոր գործ են ա­նում, հան­դի­պում­ներ ու­նե­նում ու աշ­խա­տում ի շահ պե­տու­թյան: Ցա­վա­լին այն է սա­կայն, որ այդ հան­դի­պում­նե­րի, կարևոր գոր­ծե­րի ու պե­տա­կա­նա­մետ խիստ կարևոր գոր­ծու­նեու­թյու­նը ո՛չ տես­նում ենք, ո՛չ էլ դրա մա­սին լսում: Եվ ե­թե ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու խոս­տում տված ու այդ մա­սին մինչ օրս հու­զիչ տեքս­տեր ա­սող պատ­գա­մա­վոր­նե­րը հան­րակր­թա­կան մի շարք դպ­րոց­նե­րի կի­սա­խար­խուլ, վթա­րա­յին ֆո­նին ա­ռանց վատ զգա­լու օգտ­վում են պե­տա­կան բա­րիք­նե­րից, ա­պա հույ­սը, թե երկ­րում երբևէ ի­րա­վի­ճակ կա­րող է փոխ­վել, գնա­լով մա­րում է: Ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը վեր­ջերս կես­կա­տակ-կես­լուրջ ա­սաց, թե նա­խա­գիծ է մշա­կե­լու, որ պատ­գա­մա­վոր­նե­րին հա­վա­սար աշ­խա­տա­վարձ ստա­նամ, ո­րով­հետև ի տար­բե­րու­թյուն իր շատ գոր­ծըն­կեր­նե­րի՝ ես միշտ եմ խոր­հր­դա­րա­նում: Ա­յո, բա­րո­յա­կան տե­սան­կյու­նից խիստ վի­րա­վո­րա­կան է, երբ ա­մեն օր ութ ժամ երկ­րի օ­րենս­դիր մարմ­նի մի­ջան­ցք­նե­րում պատ­գա­մա­վոր ես փնտ­րում, հե­տո հոգ­նա­ծու­թյու­նից գետ­նին ծա­վալ­վում, բայց կես ա­միս աշ­խա­տե­լու կամ օ­րա­կան ուղ­ղա­կի մի քա­նի ժամ ներ­կա­յու­թյան հա­մար պարգևավ­ճար ստա­նում են «ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րը»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ