Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դե­ղատ­նե­րից սր­բել-տա­րել են նաև սպիր­տա­յին հիմ­քով մաք­րող լու­ծույթ­նե­րը

Դե­ղատ­նե­րից սր­բել-տա­րել են նաև սպիր­տա­յին հիմ­քով մաք­րող լու­ծույթ­նե­րը
02.03.2020 | 20:31
Երևա­նի դե­ղատ­նե­րում սպառ­վել են ոչ միայն բժշ­կա­կան դի­մակ­նե­րը‚ այլև սպիր­տա­յին հիմ­քով մաք­րող նյու­թե­րը‚ գրի­պի կան­խար­գել­ման այլ մի­ջոց­ներ։ Մաս­նա­վո­րա­պես դե­ղատ­նե­րում անհ­նար է գտ­նել «Ալ­կո­գել‚ «Օք­սո­լին»‚ վեր­ջի­նը կի­րա­ռում են շն­չա­ռա­կան վա­րա­կիչ հի­վան­դու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման հա­մար։ Մար­դիկ մեծ քա­նա­կու­թյամբ գնում են սպիր­տա­յին հիմ­քով ան­ձե­ռո­ցիկ­ներն ու հե­ղուկ սպիր­տը‚ և, ինչ­պես դե­ղատ­նե­րի աշ­խա­տող­ներն են վկա­յում‚ շատ շու­տով կս­պառ­վեն նաև դրանք։
Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի պաշ­տո­նա­կան գրան­ցու­մից հե­տո ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյանն իր մա­մու­լի ա­սու­լի­սում նշեց‚ թե բժշ­կա­կան դի­մակ­նե­րի դե­ֆի­ցի­տը ոչ միայն Հա­յաս­տա­նում է‚ այլև հա­մաշ­խար­հա­յին խն­դիր է։ Դա նաև պատ­ճա­ռա­բա­նեց նրա­նով‚ որ Հա­յաս­տա­նում բժշ­կա­կան դի­մակ­նե­րի ար­տադ­րու­թյուն գո­յու­թյուն չու­նի‚ մենք դրանք ներ­մու­ծում ենք։ Նկա­տենք‚ սա­կայն‚ որ‚ օ­րի­նակ, «Ալ­գո­գե­լի» տե­ղա­կան ար­տադ­րու­թյուն կա, և ե­թե նա­խա­րա­րը դի­մակ­նե­րի հար­ցում ար­դա­րա­ցում ու­նի‚ ա­պա «Ալ­կո­գե­լի» դե­ֆի­ցիտն ին­չու՞ է ա­ռա­ջա­ցել‚ և ին­չու՞ տե­ղա­կան ար­տադ­րո­ղը չի կա­րող բա­վա­րա­րել այս նյու­թի տե­ղա­կան պա­հան­ջար­կը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4580

Մեկնաբանություններ