Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Զգուշացե՛ք Zoom-ից, այն անձնական տվյալներ է հավաքում

Զգուշացե՛ք Zoom-ից, այն անձնական տվյալներ է հավաքում
10.04.2020 | 11:26

Zoom ծրագիրը, որ աժմ մեծ տարածում ունի նաև Հայաստանում և որով անց է կացվում հեռավար դասերի գերակշիռ մասը, պարզվում է, հետևում է օգտատերերի շարժն ու տվյալներ փոխանցում այլ ցանցերի: Մտահոգության մասին հոդված է պատրաստել The Guardian պարբերականը՝ հավելելով, որ առաջին հայացքից «անմեղ» թվացող այս ծրագիրը բավական ակտիվորեն հետևում է՝ ով ինչ քայլ է անում, և միգուցե, դրանք համապատասխան ծառայություններին է փոխանցում:

Zoom հավելվածն օգտագործող խոսակցության մասնակիցը նաև ծանուցում է ստանում, երբ մեկ այլ մասնակիցներից այլ կայքեր է մտնում։ Ընկերությունից այս գործառույթը մեկնաբանում են հանգամանքով, թե ուսուցիչները հնարավորություն ունեն տեսնելու, թե աշակերտներից ովքեր են առցանց պարապմունքի ժամանակ շեղվում ուսումնական գործընթացից ու այլ հարթակներ մտնում:
«Մինչև օգտատերերը հրճվում կամ ուրախանում են, որ երեխաները կամ իրենք կարողանում են հետ չմնալ կրթական ծրագրերից, այդ ընթացքում Zoom-ն այնպիսի քանակությամբ տեղեկություններ է հավաքում, որ պատկերացնելն անգամ անհնար է:
Համակարգն, օրինակ, վերլուծական բնույթի տեղեկատվությունն ուղարկում է Facebook-ին նույնիսկ այն պարագայում, երբ ծրագրից օգտվողը Facebook-ում հաշիվ չունի»,- գրում է պարբերականը:


Ըստ աղբյուրի՝ հավաքված տեղեկությունները ծրագիրը հետագայում նաև կոմերցիոն նպատկներով կարող է օգտագործել: Այսինքն՝ հասկանալ՝ օգտատերն ինչ հետաքրքրություններ ունի և ըստ այդմ գովազդներ ուղարկել նրան:

Դիտվել է՝ 11318

Մեկնաբանություններ