Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ իշ­խա­նու­թ­յունն ի վի­ճա­կի՞ է ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում ի­րա­կա­նաց­նել ար­դ­յու­նա­վետ կա­ռա­վա­րում

ՀՀ իշ­խա­նու­թ­յունն ի վի­ճա­կի՞ է ճգ­նա­ժա­մա­յին պայ­ման­նե­րում ի­րա­կա­նաց­նել ար­դ­յու­նա­վետ կա­ռա­վա­րում
14.04.2020 | 00:46
Ար­տա­կարգ դրու­թյու­նը կա­ռա­վար­ման ձև է՝ հար­կադր­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րով։ Ար­դյոք կկա­րո­ղա­նա մեր կա­ռա­վա­րու­թյու­նը ար­տա­կարգ դրու­թյան և տն­տե­սա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րի պայ­ման­նե­րում ի­րա­կա­նաց­նել ճգ­նա­ժա­մա­յին ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում‚ դժ­վար է ա­սել։ Ա­վե­լի շուտ` ոչ` հաշ­վի առ­նե­լով այ­սօր­վա մեր ղե­կա­վա­րու­թյան մտա­վոր ու­նա­կու­թյուն­նե­րը։ Սա­կայն այն‚ որ այս ի­րա­վի­ճա­կը ո­րո­շա­կի խու­ճապ ա­ռա­ջաց­րեց հան­րու­թյան շր­ջա­նում, տն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում‚ փաստ է։
Մար­դիկ շտա­պե­ցին խա­նութ­ներ՝ մեծ քա­նա­կու­թյամբ պա­րե­նա­յին և կեն­ցա­ղա­յին լայն սպառ­ման ապ­րանք­ներ գնե­լով։ Այս վար­քա­գի­ծը խո­շոր հաշ­վով հան­գեց­նում է ապ­րանք­նե­րի սու­բյեկ­տիվ, նաև՝ օ­բյեկ­տիվ բնույ­թի գնա­ճի։ Մաս­նա­վո­րա­պես, ե­թե փոր­ձենք մեծ ծա­վալ­նե­րով շր­ջա­նա­ռու­թյու­նից հա­նել որևէ ապ­րան­քա­տե­սակ, սպառ­ման ցան­ցե­րում կա­րող է ա­ռա­ջա­նալ դե­ֆի­ցիտ, ին­չը կբե­րի գնե­րի ա­ճի։ Այս պրո­ցեսն ար­դեն ըն­թաց­քի մեջ է։
Նշենք, որ ներ­մուծ­վող ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնա­ճը պայ­մա­նա­վոր­ված է ձեռք­բեր­ման գնե­րի փո­փո­խու­թյամբ, ինչն էլ կապ­ված է ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի պա­կա­սուր­դի կամ պա­հան­ջար­կի ա­ճի հետ, իսկ ո­րոշ ապ­րան­քա­տե­սակ­նե­րի հա­մար՝ դո­լա­րի փո­խար­ժե­քի ա­ճի հետ:
Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մը իր հետևանք­նե­րը կու­նե­նա հա­յաս­տա­նյան շու­կա­յի վրա։ Տն­տե­սա­կան անվ­տան­գու­թյան ա­ռու­մով մենք պետք է պատ­րաստ լի­նենք այդ ա­մե­նին։ Ֆի­նան­սա­կան անվ­տան­գու­թյան ա­ռու­մով ո­րո­շա­կի կա­յու­նու­թյուն կա, ին­չը, սա­կայն, չի հա­ջող­վում նյու­թա­կա­նաց­նել տն­տե­սու­թյան մեջ` տն­տե­սու­թյու­նը տա­նե­լով զար­գաց­ման։ Ա­ռա­ջին հեր­թին պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­վի տն­տե­սու­թյան ար­տադ­րա­կան ճյու­ղե­րի և ար­տա­հան­ման վրա։ Ըստ էու­թյան, ա­ռա­ջին հար­վա­ծը ստա­նում են հենց այս ո­լորտ­նե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, այս պա­հին ար­դեն Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն ար­տա­հան­վող ապ­րանք­նե­րի խմ­բա­քա­նակ­նե­րը նվա­զել են՝ պայ­մա­նա­վոր­ված ինչ­պես սահ­ման­նե­րի փակ լի­նե­լով, այն­պես էլ ՌԴ-ում գնո­ղու­նա­կու­թյան անկ­մամբ։
Մեծ վնաս­ներ են գրանց­վում զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում‚ ու հաս­կա­նա­լի չէ‚ թե այս ո­լոր­տում ի­րա­վի­ճա­կը երբ կշտկ­վի։
Հա­վա­նա­բար հնա­րա­վոր ճգ­նա­ժա­մը մեղ­մե­լու հա­մար ՀՀ պա­րե­տը ո­րո­շում ըն­դու­նեց ապ­րի­լի 13-ից թույ­լատ­րել մի շարք ո­լորտ­նե­րում գոր­ծու­նեու­թյու­նը‚ մաս­նա­վո­րա­պես‚ բա­ցօ­թյա շի­նա­րա­րու­թյու­նը։ Յու­րա­քան­չյուր օր, ե­թե շի­նա­րա­րու­թյու­նը կանգ­նում է, շի­նա­րա­րին պատ­ճառ­վում է մեծ ֆի­նան­սա­կան վնաս։ Էլ չենք ա­սում ճա­նա­պար­հա­շի­նու­թյան մա­սին‚ ո­րը սե­զո­նա­յին աշ­խա­տանք է‚ և գար­նա­նա­յին բա­րեն­պաստ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րում այս բնա­գա­վա­ռում գոր­ծու­նեու­թյան սահ­մա­նա­փա­կու­մը կորս­ված ժա­մա­նակ է ճա­նա­պար­հա­շի­նա­րար­նե­րի հա­մար։
Մեկ այլ լր­ջա­գույն թե­մա է գա­զի սա­կա­գի­նը։ Այս թե­ման բարձ­րաց­վեց ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ‚ երբ պարզ դար­ձավ‚ որ եր­կի­րը կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­մամբ պայ­մա­նա­վոր­ված խն­դիր­ներ ու­նի առ­կա սա­կագ­նով գա­զը գնե­լու‚ մա­նա­վանդ որ եվ­րո­պա­կան շու­կա­յում գա­զի գնի ո­րո­շա­կի նվազ­ման մի­տում կա։ Ի­րա­կա­նում Մոսկ­վան կա­րող է ի­ջեց­նել գա­զի սա­կա­գի­նը Հա­յաս­տա­նի հա­մար. ՀՀ շու­կան շատ փոքր է‚ և Ռու­սաս­տա­նի հա­մար մեր երկ­րին հատ­կաց­վող գա­զի սա­կա­գի­նը խն­դիր չէ։ Գա­զի գի­նը‚ որ­պես կա­նոն‚ միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ար­դյունք է‚ և այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­րակն էլ ար­տա­հայտ­վում է սա­կագ­նի վրա։ Այ­սօր‚ երբ Ռու­սաս­տա­նը մտա­դիր է բարձ­րաց­նել գա­զի սա­կա­գի­նը‚ խո­սում է ՌԴ-ի հետ մեր հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մա­կար­դա­կի մա­սին։ Խո­շոր հաշ­վով գա­զի շու­կա­յում այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցո­ղը Հա­յաս­տա­նում է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նու­թյան բա­ցա­կա­յու­թյան հետևանք է։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10810

Մեկնաբանություններ