Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օրենքով չեն հետապնդվում

Օրենքով չեն հետապնդվում
03.05.2020 | 16:57

«Զանգե՞նք թե չզանգենք, ինչ՞ անենք, բա որ զանգենք ու հետո մեզ էլ մեղադրեն թե շփում է եղել կորոնավիրուսով հիվանդի հետ։ Ու մեզ պարտադրաբար տանեն ստուգման մի զանգի պատճառով։ Որովհետև այդ զանգից հետո զանգ ենք ստանում պարետատնից՝ ասում են դուք հեռախոսազրույց եք ունեցել հիվանդի հետ»,- անհանգստացած հարցնում են մեր քաղաքացիները՝ զանգերի միջոցով։

Արդյո՞ք նրանց այս մտավախությունները հիմնավոր են։ «Ոչ։ Պարետատնից զանգը միտված է մարդկանց առողջությունը պահպանելուն։ Այդպիսով ճշտվում է թե տվյալ անձը հիվանդի հետ անմիջական շփման մեջ եղել է թե ոչ։ Եթե կապը միայն հեռահար է եղել, ապա տվյալ քաղաքացին շարունակում է իր բնականոն գործունեությունը և ինքնամեկուսացման կարիք չկա։ Մեկուսացման մեջ գտնվող անձանց և հիվանդների հետ հեռախոսազրույցները և ինտերնետ կապով շփումները չեն արգելվում։»- մեզ հետ հեռախոսազույցում պարզաբանեցին պարետատնից։ Ի դեպ նկատենք, որ ինչպես covid-19-ը այդպես էլ որևէ այլ հիվանդություն, վարակ չի փոխանցվում կոմինիկացիանների միջոցով։ Ավելին covid-19-ով պացիենտները քրեական ծանր հանցագործներ չեն, որ հեռախոսազրույցները արգելվեն։ Այնպես որ ավելի լավ կլիներ, եթե մեր քաղաքացիները ավելի շատ պահպանեին սոցիալական հեռավորությունը և անվտանգության կանոնները։


Ժասմին ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13435

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ