«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անդրանիկ Քոչարյանին մնում է միայն Փաշինյանի հայտարարությունը պարզաբանել

Անդրանիկ Քոչարյանին մնում է միայն Փաշինյանի հայտարարությունը պարզաբանել
04.06.2020 | 22:17

Այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է․ «ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել, մյուս խնդիրները թույլատրելիի սահմաններում կներկայցնենք հասարակությանը»։ Քառօրյա պատերազմից հետո ընդդիմությունն օրվա իշխանությանը մեղադրում էր հենց այս հարցերում, թե իբր դիրքերում նման խնդիրներ են եղել։ Իրենք եկան իշխանության ու իրենց իսկ նախաձեռնած հանձնաժողովով պարզեցին իրականությունը։ Մնացած հարցերը խիստ ռազմական ու մասնագիտական դաշտում են, դրանց առնչությամբ հազիվ թե կարողանան հանրությանը «աշխարհացունց» բացահայտումներ ներկայացնել։ Ի դեպ, դեռ նախկին իշխանությունների ժամանակ պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո եղան պաշտոնանկություններ, բարեփոխումներ և շատ հարցերի վերանայում։ Այսինքն, այսպես թե այնպես նախկիններն էլ ինչ-որ առումով հասկացել ու խոստովանել էին իրենց սխալները՝ առանց հանձնաժողովների ու առանց այդ ամենի շուրջ մեծ աղմուկ ստեղծելու։
Հիմա մեծ աղմուկով Անդրանիկ Քոչարյանը բոլորին բերեց հանձնաժողով, բացի Խաչատուրովից և հարցաքննեց, որպեսզի վերջում ասի այն, ինչ նախկիններն էին հավաստիացնում։ Սակայն «ամենաանաչառ» հանձնաժողովն այդպես էլ քննության առարկա չդարձրեց կրկին շահարկման առիթ տված մի հարց, որը նախևառաջ իրենց քաղաքական ուժի ղեկավարն էր անընդհատ թմբկահարում։ Ոչ մի անգամ խոսք չեղավ, թե Նիկոլ Փաշինյանին պիտի կանչել հանձնաժողով ու պարզել նրա այն հայտարարության, որ պատերազմը հրահրված էր Ռուսաստանի կողմից, ավելին նրա հետ պայմանավորված էր։


Հիմա հանձնաժողովի քննիչ նախագահ Անդրանիկ Քոչարյանը պիտի առաջիկայում ներկայացվող զեկույցում պատասխանի այս հարցին, նման բան կա՞, թե՞ ոչ։ Ու չասեն, թե դա ոչ մեկին չի հետաքրքրում, անձամբ Նիկոլ Փաշինյանն է այդ հարցով շահագրգիռ եղել, հիմա, առանց սար ու ձոր ընկնելու, պատասխանեք այդ մարդը ճի՞շտ էր իր գնահատականներում, թե՞ սխալ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5362

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ