ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Զգոնության պահը

Զգոնության պահը
24.07.2020 | 21:09

Մեր սահմաններին բավական փխրուն իրավիճակ է ու ամեն վայրկյան հնարավոր է կտրուկ շրջադարձ լինի։ Սրան գումարվում է նաև մի կողմից ՌԴ-ում հայերի ու ադրբեջանցիների բախումները, մյուս կողմից հակահայկական բանաձևերը, որոնք լրացուցիչ լարվածություն են ստեղծում։


Սակայն հայ-ադրբեջանական հարթությունից խնդիրը վաղուց դուրս է եկել և խոշոր խաղացողներ են սկսել ավելի ակտիվ ներգրավվել գործընթացներին։
Այսօր ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը քննարկել է ԱԽ-ում ու իրավիճակը գնահատել զգայուն։ Ի դեպ, նախօրեին տեղի է ունեցել Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, որի ժամանակ նախագահները քննարկել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակը, մասնավորապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործընթացը։ Քանի որ այստեղ մշտապես մեծ տերությունների շահերն անհաշտ պայքարի մեջ են, այս օրերին նրանց միջև լուրջ քննարկումներ, դիրքորոշումների, պայմանավորվածությունների հստակեցումներ են կատարվում։


Այս անգամ Թուրքիան շատ մեծ ակտիվություն ցուցաբերոց ռազմական գործողուգործընթացներին, ինչը բնականաբար չէր կարող աննկատ մնալ գլխավոր խաղացողների, մասնավորապես Ռուսաստանի կողմից։ Այնպես որ, այս մեծ խաղում մենք պետք է զգոն լինենք ու հավասարակշռված դիվանագիտական քայեր անենք։ Իրավիճակը լրջություն և խոհեմություն է պահանջում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ