ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Իշխա­նու­թ­յու­նը ցան­կա­նում է քրեա­կա­նաց­նել ա­զատ խոս­քը, բայց չգի­տի՝ ում ձե­ռամբ

Իշխա­նու­թ­յու­նը ցան­կա­նում է քրեա­կա­նաց­նել ա­զատ խոս­քը, բայց չգի­տի՝ ում ձե­ռամբ
10.11.2020 | 00:05

Իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­նում է նոր «օ­յին խա­ղալ» լրատ­վա­մի­ջոց­նե­րի ու, առ­հա­սա­րակ, բո­լոր նրանց գլ­խին, ով­քեր այս օ­րե­րին կհան­դգ­նեն ի­րենց տե­սա­կետն ար­տա­հայ­տել: Ա­նու­նը դնում են «խու­ճապ տա­րա­ծել» կամ «հա­սա­րա­կու­թյան մեջ ընկ­րկ­րող տրա­մադ­րու­թյուն­ներ տա­րա­ծել» ու հրա­հան­գում՝ լռեց­նել բո­լոր «օ­րի­նա­զանց­նե­րին»:

Հա­յաս­տա­նում ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րե­լուց ի վեր գոր­ծող օ­րեն­քը, որ 700 հա­զար դրա­մի տու­գանք էր նա­խա­տե­սում, օ­րենս­դիր­նե­րի ձե­ռամբ շու­տով հնա­րա­վոր է քրեա­կա­նաց­վի: Շր­ջա­նառ­վող լու­րե­րի հա­մա­ձայն՝ օ­րենք գրող­նե­րը կար­ծիք ար­տա­հայ­տող­նե­րի ու «ներ­քին պա­ռակ­տում» մտց­նող­նե­րի հա­մար նա­խա­տե­սում են չլս­ված պա­տիժ՝ տու­գանք աշ­խա­տա­վար­ձի 2000-ա­պա­տի­կի չա­փով: «Ով­քե՞ր են «պատ­մա­կան» այդ օ­րի­նագ­ծի հե­ղի­նակ­նե­րը, ի՞նչ հիմ­նա­վո­րում են գրել նա­խագ­ծում»,- հարց­րինք «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Ո՞վ գի­տի, միայն լսել ենք, որ նման նա­խա­գիծ են բե­րե­լու, բայց թե ով է հե­ղի­նա­կը, հայտ­նի չէ: Կարճ ա­սած՝ «ա­նու­նը կա, ա­մա­նում չկա» ի­րա­վի­ճակ է. ո՛չ նա­խա­գի­ծը կա, ո՛չ զե­կու­ցո­ղը»,- նշեց վեր­ջինս:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 6827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ