«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են ստեղծված իրավիճակը

Նախագահը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են ստեղծված իրավիճակը
11.11.2020 | 21:11

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդ հետ: Նախագահը և Վեհափառ Հայրապետը խոսել են երկրում ստեղծված իրավիճակի և հաղթահարման ուղիների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող վերջին եռակողմ հայտարարությանը, որ լուրջ անհանգստություն է առաջ բերել մեր ժողովրդի մեջ: Այս համատեքստում կարևորվել է կայունության պահպանումը երկրում:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ