Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻ նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
18.11.2020 | 12:46

Երեկ հրաժարական է ներկայացրել արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկությունը հաստատել է նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը։ 2018-ից Արտակարգ իրավիճակների նախարարությունը գլխավորող Ցոլակյանը դիմավորել էր առաջնագծից վերադարձող ԱԻՆ փրկարարների գումարտակին և հայտարարել, որ իր ձեռքերն արդեն ազատ են։

Դիտվել է՝ 1580

Մեկնաբանություններ