Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել
30.11.2020 | 23:02

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել՝ ասաց նրա օգնական Արմինե Ավագյանը։

«Հունան Պողոսյանը հրաժարականի դիմումը գրել է, սակայն շարունակում է պաշտոնավարել, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը», - ասաց նա։

Դիտվել է՝ 2526

Մեկնաբանություններ