ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իշխան Սաղաթելյան. Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը

Իշխան Սաղաթելյան. Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը
05.12.2020 | 20:37

Ժամանակավոր կառավարությունը պետք է անի այն, ինչ 2.5 տարի առաջ այս հրապարակում խոստացավ սուտասան Նիկոլ Փաշինյանը և խաբեց ժողովրդին։ Նոր իշխանությունն իր ժողովրդին չի ասելու՝ ծնկի կգամ ձեր առջև, արժանապատիվ հպարտ քաղաքացիներ, բայց ծնկի գա թուրքի առաջ և իր ժողովրդից խլի իր արժանապատվությունը և ինքնասիրությունը Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ նոր իշխանությունն անօրինական միջոցներով չի փորձելու արդարություն հաստատելու իմիտացիա անել, նոր իշխանությունը Սփյուռքին չի դիտելու իբրև կթու կով և միջոց՝ իր հիմնադրամները համալրելու համար։ «Նոր իշխանությունը Հայաստանում չի սպասարկելու օտարածին օրակարգեր, այլասերված կոնվենցիաները Հայաստանում տեղ չեն ունենալու և ամենակարևորը՝ նոր իշխանությունը հիմք է դնելու Հայաստանում ազգային իշխանություն ստեղծելու համար՝ հայ եկեղեցին, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, ազգային արժեքները գտնվելու են պետության հոգածության տակ»,- նշեց Սաղաթելյանը՝ առաջարկելով ընդունել կարևոր որոշում, որը պետք է մտնի յուրաքանչյուր հայի տուն, հայի օջախ և դառնա յուրաքանչյուր հայի հոգու հավատանք և այդ որոշումը պետք է տարածվի նաև աշխարհի հեռավոր անկյուններ, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ հայ զինվորը չի պարտվել, հայ կամավորը չի պարտվել, հայ հրամանատարը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պատվել, պարտվել է միայն ՀՀ իշխանությունը և պարագլուխ Նիկոլը։
Նա հայտարարեց, որ հայ մարդը ՀՀ-ում, Արցախում, Սփյուռքում պետք է ուղղի իր ողնաշարը, վերականգնի իր արժանապատվությունը և լծվի երկիր կառուցելու գործում, Նիկոլը պետք է հեռանա։

Դիտվել է՝ 3794

Մեկնաբանություններ