ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավիթ Շահնազարյան. Հոկտեմբերի 3-ին և 11-ին Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի առաջարկը՝ Հայաստան ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր

Դավիթ Շահնազարյան. Հոկտեմբերի 3-ին և 11-ին Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի առաջարկը՝ Հայաստան ուղարկել անօդաչուների դեմ պայքարի համակարգեր
21.01.2021 | 22:14

«Երկու անգամ՝ հոկտեմբերի 3-ին և հոկտեմբերի 11-ին, Փաշինյանը մերժել է եվրոպական մի երկրի առաջարկը՝ Հայաստան ուղարկել հակաօդային համակարգեր, կամ ավելի ճիշտ՝ անօդաչուների դեմ պայքարի համակարգեր», «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը, գրում է 168.am-ը: Սաթիկ Սեյրանյանի ճշտող հարցին, թե այդ երկիրը Ֆրանսիա՞ն է եղել, նա պատասխանեց՝ այո:


«Ես պատասխանատու եմ իմ բոլոր ասածների համար, իրենք չեն էլ փորձի դա հերքել, որովհետև ես նաև ամսաթվերն եմ ասում՝ երբ է եղել»,- ասաց նա:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ այդ կապակցությամբ իր զարմանքն ու տարակուսանքն է արտահայտել՝ առաջարկել է օգնություն, սակայն Փաշինյանը մերժել է: Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 18-ին և նոյեմբերի 4-ին, Ալիևը դիմել է Էրդողանին՝ ասելով, որ հյուծված է և չի կարող շարունակել:


«Ընդ որում, իմ տեղեկությունների համաձայն՝ առաջին անգամ՝ հոկտեմբերի 18-ին, այդ հեռախոսային խոսակցությունից հետո Էրդողանը պահանջել է, որ Ալիևը գրավոր դիմի, և նա գրավոր է նույնն ասել Էրդողանին»,- ասաց նա՝ հավելելով, որ, եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխադրումներին, որոնք բացառապես ռազմական բնույթ են կրել, հոկտեմբերի 18-ից հետո դրանք էապես մեծացել են:

Դիտվել է՝ 3515

Մեկնաբանություններ