ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Արա Այվազյան. Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական ու առանցքային հարցը

Արա Այվազյան. Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական ու առանցքային հարցը
28.01.2021 | 13:28

Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական ու առանցքային հարցը, որը Արցախի կարգավիճակի հստակեցումն է, որի մասին նաև խոսել են համանախագահ երկրները՝ ԱԳ նախարարների մակարդակով՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Հարցին, թե երբ է հնարավոր այդ հարցով առաջընթաց ունենալ, նախարարը պատասխանեց․ «Ես վստահ եմ, որ դուք հետևել եք Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև ԱԳ նախարարների, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն։ Եվ առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը։ Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, և մենք մոտ ժամանակներս իրենց հետ կկապվենք և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան»։


Անդրադառնալով այն հարցին, որ ադրբեջանական կողմն ասում է, թե Ղարաբաղի հարցը փակված է, Այվազյանը պատասխանեց․ «Երեկ ես հատուկ ընդգծեցի, որ եթե խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի, որ տարծաշրջանը չպետք է ունենա հաղթողներ ու պարտվողներ։ Կարծում եմ՝ բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք կայունության մասին, դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»։

Դիտվել է՝ 4357

Մեկնաբանություններ