Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Անուշ Բեղլոյանը Շուշին Շուշա անվանեց

Անուշ Բեղլոյանը Շուշին Շուշա անվանեց
03.02.2021 | 22:50

«Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Բեղլոյանը պնդում է, որ «Пограничная ZONA» պրոյեկտի օնլայն կոնֆերանսի ընթացքում իր հայտարարությունները խեղաթյուրվել են: Երբ լրագրողները միացրին Բեղլոյանի ձայնով անգլերեն ձայնագրությունը, խնդրելով, որ պատգամավորն իր ասածը թարգմանի, նա խնդրեց լրատվամիջոցներից մեկում հրապարակված թարգմանությունը: Բայց լրագրողները պնդեցին, որ իր խոսքը հենց ինքը թարգմանի: Բեղլոյանն էլ այսպես թարգմանեց. «Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում՝ կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից ավելի լավ դա հիմնավորել որևէ մեկը չի կարող»: Լրատվամիջոցի ներկայացուցիչներից մեկը, սակայն, նկատեց, որ բացառի այլ կերպ է թարգմանվում. «Բառացի ասում եք, որ մենք պետք է առաջ նայենք, ոչ թե վերադառնանք հին խոսակցությանը, թե ում հողերն են դրանք և ով է սկսել պատերազմը»:


Պատասխանելով այլ հարցերի՝ նա նաև հետևյալ ձևակերպումն արեց. «Այս պահին 7 շրջանը և ավելին հանձնված են Ադրբեջանին»: Եվ լրագրողի՝ «ես գիտեի՝ պատերազմով են... » դիտարկումից հետո միայն իր ձևակերպման մեջ ավելացրեց «պատերազմ» արտահայտությունը:
Շուշիի մասին խոսելիս էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը քաղաքը նախ անվանեց Շուշա, հետո միայն ուղղեց՝ Շուշի:

Դիտվել է՝ 4898

Մեկնաբանություններ