ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Ես չեկա օրենքը վերացնելու, այլ՝ լրացնելու»

«Ես չեկա օրենքը վերացնելու, այլ՝ լրացնելու»
21.01.2022 | 11:55

Հակիրճ քննենք մոմ վառելու խորհուրդը:
Հին կտակարանում պատվեր կա «ճարպերդ Իմ առջև այրես»:
Աստծո Օրենքի հանձնարարականով հնում կենդանիների ճարպերն էին այրում, նորում ավելի քաղաքակիրթ, մոմի ճարպն է փոխարինողը, որովհետև մեզ համար Զոհն արդեն կա՝ Հիսուս Քրիստոսն է:


Խնդրին գիտությամբ մոտենանք, թե ինչու Աստված նման պատվեր տվեց:
Հայտնի է, որ մարդկանց ճարպակալելը մեղքերի հավաքման հետևանք է: Եվ մարդասերն Աստված հանձնարարում էր կենդանիների ճարպերը այրել, այդպես` ըստ «նմանն զնմանը կգտանէ» (նմանը նմանին է միանում) օրենքի` մարդու ճարպն իսկ սկսում էր տեղափոխվել կենդանու այրվող ճարպի մեջ` մարդուն թեթևացնելով մեղքերից:
Մոմը նույն դերն է կատարում, արդեն առանց կենդանիների զոհագործման:

Ողջախոհ լինենք և չմերժենք Քրիստոսի Խոսքը, որ հայտարարում է. «Ես չեկա օրենքը վերացնելու, այլ` լրացնելու»:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան

Դիտվել է՝ 10067

Մեկնաբանություններ