Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Վաղոն փարատեց. Կարո Վարդանյան

Վաղոն փարատեց. Կարո Վարդանյան
05.09.2022 | 07:28

Վեդիում տեղի ունեցածից արդեն ցնդելու վրա էի, երբ Վաղոն դեմս դուրս եկավ ու լուսավորեց միտքս.
- Էդ ինչի՞ ես նորից սփրթնել:
- Բա չիմացա՞ր Վեդիում ինչ եղավ:
- Ի՞նչ եղավ:
- Թուրքերը իրենց պիղծ դրոշն էին պարզել ու քաղաքը իրենցով արել:
- Ուրեմն ձեզ ամեն ինչ կարելի ա, իրենց չի կարելի՞:
- Չեմ հասկանում ինչ ես ասում, Վաղո:
- Բա դուք ո՞նց եք իրենց տարածքներում հայկական դրոշ կախում:
- Էդ ո՞ր տարածքներում ենք կախել:
- Օրինակ, Կառավարությունում ու Ազգային Ժողովում:
- Չհասկացա, դրանք թուրքերի տարածքներն ե՞ն:
- Բա ի՞նչ էիր կարծում: Դրոշները հլը ոչինչ, բա որ դրանց մեջ «թշվառ-անտերն» եք հնչեցնում, գոնե պատկերացնո՞ւմ եք ոնց եք թուրքերին ստորացնում: Դու որտե՞ղ ես տեսել, որ թուրքական տարածքները թշվառ ու անտեր լինեն:
- Լավ, ասենք թե հիմա թուրքեր են այնտեղ, բայց առաջ մերն էին, չէ՞:
- Առաջ Սասունն ու Մուշն էլ էին մերը, ուրեմն պիտի գնաք դրոշ կախեք ու «թշվառ-անտեր» երգե՞ք:
- Ուզում ես ասել, որ Վեդիում ճիշտ ե՞ն արել:
- Մի բան էլ ուշացրել են:

Դիտվել է՝ 12062

Մեկնաբանություններ