ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Եկեք և զգացեք ժողովրդի ուժը

Եկեք և զգացեք ժողովրդի ուժը
23.04.2023 | 15:15

Կարևոր բան կա, որ մենք պետք է լավ հասկանանք։ Այն, որ դավաճանն ու իր թիմակիցները ուզում են, որպեսզի ժողովուրդը քննարկի իրենց դուրս տված հիմարությունները։ Հակառակ պարագայում, և դա նիկոլները լավ են հասկանում, մարդիկ ուղղակի սկսելու են զբաղվել իրենցով։ Այսինքն, ոչ թե այդ հիմարություններն են քննարկելու, այլ դուրս են գալու և կոնկրետ հարցեր լուծելու։

Նիկոլի ու մնացած նիկոլների հիմնական խնդիրներից մեկը մարդկանց սոցիալական ցանցերում պահելն է։ Նրանք ուզում են, որ հասարակության ողջ էներգիան, դժգոհությունն ու զայրույթը սոցցանցերում պարպվի։ Նրանք ուզում են, որ մարդիկ նստեն համակարգչի առջև, վերից վար իրենց սաղ սերունդներին հայհոյեն ու թեթևացած գնան առօրյա հոգսը հոգալու։ Այդ հայհոյանքներից նիկոլը չի նեղվելու։ Որքան էլ հայհոյենք, միևնույն է՝ դժվար ինչ-որ նորություն բացենք Նիկոլի համար։ Ինքն իր մասին ամեն ինչ գիտի, ու դա խնդիր չէ իր համար։

Մեր ժողովրդին «մտցրել» են «գոռալու սենյակ» ու ասում են՝ գոռացեք, հայհոյեք որքան սիրտներդ կկամենա։ Իրենք էլ հանգիստ նստում են իրենց աշխատասենյակներում և շարունակում «գոռացող» ժողովրդի հայրենիքը մաս-մաս թուրքին վաճառել։

Ի՞նչ է ուրեմն պետք անել։ Նախ և առաջ դուրս գալ «գոռալու սենյակից»։ Այստեղ մենք անելիք չունենք։ Սա` մեկ։ Երկրորդը, պետք է մի պահ լռել ու ապագա անելիքների մասին մտածել։ Եվ երրորդը, պետք է հավատալ սեփական ուժերին ու առաջ գնալ։

P.S. Այսօր երեկոյան եկեք Ջահերով երթին։ Եկեք և տեսեք մեր ժողովրդին։ Եկեք և զգացեք ժողովրդի ուժը։ Վստահ եմ՝ դա կօգնի հետագա ճիշտ որոշումների կայացմանը։ Նորից եմ կրկնում՝ մեզ ոչ թե աղմկել, այլ գործել է պետք։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ