Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Երբ այլանդակության հեղինակն իշխանությունն է

Երբ այլանդակության հեղինակն իշխանությունն է
03.06.2023 | 14:23

Ինչու՞ ցանկացած ոստիկան չպետք է գայթակղվի հանցագործություն անել, երբ տեսնում է, որ պետության վարչապետի և Ազգային Ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնողներն օրը ցերեկով անհամեմատելի ավելի ծանր հանցագործություններ են անում և չեն պատժվում:

Հ.Գ. «Յուրահատուկ» շերտ են այն հայտնիները, որոնք երբեք ծպտուն չեն հանի, երբ այլանդակության հեղինակն իշխանությունն է:

Դե, պաշտոնյաների մասին խոսելն ավելորդ է: Նրանք «տուն են պահում», ինչպես նաև՝ տարբեր ՀԿ-ներ:

Ինքնության լրջագույն ճգնաժամ է:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 6668

Մեկնաբանություններ