ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Երևույթն ինքնին սոսկալի է, պետք չէ գունազարդել

Երևույթն ինքնին սոսկալի է, պետք չէ գունազարդել
09.06.2023 | 11:46

Իրերն անվանենք իրենց անուններով: Կատարվել է ահավորը: ՔՊ-ական անասունը յոթնամյա արցախցի երեխային իջեցրել է ճանապարհին, ամայի վայրում, Նիկոլին չսիրելու համար: Այդ մասին պատմում է հենց ինքը՝ այդ գարշելին:

Եվ ահա սկսում են մեր վայ լրագրողները ծաղկազարդել թեման այնքան, որ դժվարանում ես հասկանալ՝ իրականում ի՞նչ է կատարվել:

Պարզվում է՝ նույն անասունը ծեծել է մեկ այլ դեռահասի, էպիլեպսիայով տառապող երեխայի, ավելին՝ փայտով հարվածել գլխին և գազ փչել դեմքին:

Քիչ անց թեման այնքան է ուռճացվում, որ սկսում ես կասկածել՝ նու՞յն գարշելու մասին է արդյոք խոսքը: Նախ՝ պարզվում է, որ խոշտանգվածը ամենևին էլ դեռահաս չէ,այլ քսանն անց երիտասարդ, ոչ այնքան համեստ վարքով:

Հետո էլ արցախցի երեխային այդ անասունը չի խոշտանգել. Բայց մեկը մյուսից առաջ անցնելով հևասպառ սկսում են ուղիղ եթերներով պատմել, թե ինչպես է նա տանջել յոթնամյա երեխային, որը էպիլեպսիայով էր տառապում:

Երևույթն ինքնին սոսկալի է, պետք չէ գունազարդել, պետք չէ ստել: Բայց պարզվում է՝ մեր օրերում առանց դրա հնարավոր չէ:

Ստում են բոլորը, ստում են անամոթ...

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3725

Մեկնաբանություններ