Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Աղոթք հայրենյաց համար-2

Աղոթք հայրենյաց համար-2
14.06.2023 | 00:01

Տե՛ր Աստված մեր, թող ազնվանա Հայրենի աշխարհն այսօր ևս մի պարունակ, թող որ Քո Խաչյալ Որդուն հաճելի լինելով՝ սրբազան և ամուր քայլով մե՛կ քայլ ևս մոտենանք Քեզ, և առավե՛լ ու առավելի՛ առավելով հավաքվենք օրհնության միաբանության սիրո Հայրական իջևանում, երկնային Ընտանիքիդ որդեգրման մաքրագործող ավազանո՛վ լվացված ու լուսավորված, ամբողջովի՛ն Քեզանով ու Քո՛ մեջ լինելով և Դու մե՛ր մեջ, Տէ՛ր մեր Հիսուս Քրիստոս, Աստված մեր և Թագավոր մեր:

Քեզ փա՜ռք հավիտյանս:

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ