«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ռուսաստանի հետ բազմաշերտ առողջ հարաբերությունները Եվրոպայի համար հավասարակշռության բարձիկ են

Ռուսաստանի հետ բազմաշերտ առողջ հարաբերությունները Եվրոպայի համար հավասարակշռության բարձիկ են
01.07.2023 | 15:10

Ֆրանսիային եվրոպական երկրների շարքում միշտ էլ առանձնահատուկ եմ նայել։ Եթե առանձին դրվագներ հանենք, Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ էլ Ֆրանսիան գրեթե միշտ դրական վերաբերմունք է ունեցել։ Դա է պատճառը, որ Ֆրանսիայի ներկայիս քաոսին ցավով եմ հետևում։ Բայց հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ սա էլ Ֆրանսիայի վերջին տասնամյակների էլիտաների գործած հիմարությունների հատուցումն է։ Հատուցումն այն բանի, որ երկու հանգամանք էդպես էլ չհասկացան.

1. Մայրցամաքային ուժեղ Եվրոպայի գաղափարի թիվ մեկ թշնամին ոչ թե Ռուսաստանն է կամ պայմանական Չինաստանը, այլ անգլոսաքսոնական արևմուտքը` ԱՄՆ-ի առաջնորդությամբ։ Այդպես է եղել պատմականորեն, այդպես է նաև այսօր։

2. Արևմուտքում Ռուսաստանի շահերը պատմականորեն չեն ընդհարվել, այսօր էլ չեն ընդհարվում մայրցամաքային Եվրոպայի շահերի հետ։ Ընդհակառակը, Ռուսաստանի հետ բազմաշերտ առողջ հարաբերությունները Եվրոպայի համար հավասարակշռության բարձիկ են։

Հ.Գ. Բոնապարտը, արդեն Սուրբ Հեղինե կղզում աքսորի ժամանակ, հարցին, թե ինչը չէր անի, եթե կրկին հնարավորություն ունենար անցնելու նույն ճանապարհը, ափսոսանքով պատասխանել էր` Տիլզիթի պայմանագիրը չէի խախտի և Ռուսաստանի վրա չէի հարձակվի։

Կամ գոնե ուսումնասիրեն Դը Գոլի անցած ուղին, ով շարունակում էր խորհրդա-ֆրանսիական հարաբերությունների ջերմ կողմնակից լինել, չնայած այն բանին, որ «երկաթե վարագույրն» արդեն իջեցված էր, և ինքն էլ ընդգծված հակակոմունիստ էր։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3621

Մեկնաբանություններ