Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել
26.07.2023 | 16:43

Մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ խիստ կարևորում ենք Երևանի ավագանու ընտրությունները, քանի որ գործող իշխանության հաղթանակի դեպքում այն լրացուցիչ միջոց կհանդիսանա երկիրը Թուրքիայի ազդեցության տակ դնելու համար:

Այսօր էլ այն համոզմունքին ենք, որ իշխանության թեկնածուին ընդդիմությունն ունակ է հաղթելու միայն միասնական գործելու պարագայում, ուստի պարտադիր է ընտրություններին մասնակցությունը, իսկ մտացածին պատճառներով դրա բոյկոտումը հավասար է ի նպաստ իշխանությունների քողարկված գործելու` վարքագիծ, որը բնորոշ է գրպանային ընդդիմությանը:
Եթե նույնիսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքները մեկ միասնական թեկնածուով հանդես չգան ընտրություններում, ապա պարտավոր են բոլոր հնարավոր միջոցներով աջակցել քաղաքական այն ուժին, այդ թվում իրենց շարքերից առանձնացած, որը հանդես կգա իրական ընդդիմադիր դիրքերից, կստանձնի ընտրապայքարը անձնազոհաբար գլխավորելու հանձնառությունը գործող իշխանություններին Երևանում պարտության մատնելու համար:

Քաղաքում իշխանությունը պե՛տք է վերցնել:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ