Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Երբ ժամանակին ես ճիշտ վճիռ կայացնում

Երբ ժամանակին ես ճիշտ վճիռ կայացնում
30.07.2023 | 08:15

Ինչու՞ Ռուսաստանը գնաց այդ քայլին և ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։

Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն էր, որ այդ հանրապետություններն իրենց ապագան Ռուսաստանի հետ էին կապում։ Երկու հանրապետություններում էլ ժողովրդի մոտ 70%-ը կողմ էին մտնել Ռուսաստանի կազմ, և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը համարեց, որ ժողովրդի այդ ցանկությունը չի կարող անտեսել։

Եթե Հայաստանում և Արցախում հարցում արվի, ապա քանի՞ տոկոսը Արցախը Ռուսաստանի կազմ մտնելու օգտին կարտահայտվի։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1834

Մեկնաբանություններ