ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ոչ թե կոռուպցիա, այլ… նվեր

Ոչ թե կոռուպցիա, այլ… նվեր
09.08.2023 | 17:16

Նախկին պատմության ուսուցիչ, 80-ից 100 հազար դրամ աշխատավարձ ստացող, կոռուպցիայի դեմ «անխոնջ պայքարող», ՔՊ անդամ, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որպես նվիրատվություն, ստացել է 105.000 դոլար։

Հիշեցի 90-ականների մի իրական պատմություն։

1990թ․ Գերագույն խորհրդի ընտրություններից կարճ ժամանակ անց նիստերի դահլիճում ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը հանդիպում է «արդարության» հայտնի մարտիկ Խաչիկ Ստամբոլցյանին։ Վերջինս ԳԽ նիստի էր եկել շքեղ կոստյումով։ Վլադիմիր Մովսիսյանը զարմանքով դիմում է Խաչիկ Ստամբոլցյանին․

-Խաչի՞կ, այդ շքեղ կոստյումը քեզ որտեղի՞ց։

Հետևում է Խաչիկ Ստամբոլցյանի պատասխանը․

-Նվեր եմ ստացել։

Վլադիմիր Մովսիսյանը ժպտալով ասում է․

-Է՛, մենք էլ էինք նվեր ստանում, բա ի՞նչ էիք մեզ հայհոյում։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2567

Մեկնաբանություններ