Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Да здравствует Արևմտյան Ադրբեջան!

Да здравствует Արևմտյան Ադրբեջան!
19.09.2023 | 08:26

Ժողվարչապետ փաշինյանի և պարոն աբազի գործընկեր Նագիև էֆենդին, որն աշխատում է Ադրբեջանի ԿԳԲ-ի պետ, նիկոլի ու աբազի սրտով է երգում:

ԱսԸմ ա, թե բա` մենք ուզում ենք հայերի հետ խաղաղ ապրել, մենք միշտ լավ ենք ապրել, իսկ մեր հիմնական նպատակն այսօր մեր 750 000 քաղաքացիներին, որոնք փախստական դարձան, վերադարձնելն է, նրանց տնով-տեղով ապահովելն է (հղումը՝ https://eadaily.com/ru/news/2023/09/18/voyny-ne-hotim-prizyvaem-armyan-k-sovmestnomu-prozhivaniyu-glava-sgb-azerbaydzhana?fbclid=IwAR0M7THz57T7vwjxyFMpzYRUkc8LdQbR0eKkf73DD):

Հիմա հարց. այդ ի՞նչ 750 հազարի մասին է խոսքը: ԼՂԻՄ-ում և յոթ շրջաններում երբեք էդքան թուրք չի ապրել: Այսինքն, Նագիև էֆենդին խոսում է Հայկական ԽՍՀ-ից վտարված նախրի մասին նաև, և այդ թիվը ճիշտ է երևում: Կամ մոտավորապես ճիշտ:

Իրականում Նագիև էֆենդին խոսում է ԱՄՆ գլոբալ պրոյեկտի մասին՝ Արևմտյան Ադրբեջանի, որը հաստատված է Ադրբեջանում պետական, իսկ Հայաստանում՝ լակոտակրատիայի մակարդակով, որի համար էլ իշխանության բերվեց գործակալական ցանցը:

Իսկ թե ինչ ասել է Արևմտյան Ադրբեջան, կարդացեք 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի տեքստում: Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ դա անգլիական քաղաքական մտքի արգասիք էր, այն ժամանակ, երբ անգլիացիք դաշնակներին հրահրեցին Մուստաֆա Քեմալի դեմ պատերազմի, հետո էլ՝ կապիտուլյացիայի և Ալեքսանդրապոլի պայմանագրի, ռուս գոյություն չուներ այս տարածքում:

Դե, սինքրոն աշխատում են տղաները, գովելի են աշխատում: ЗАТО Սերժը չկա…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ