Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Եկեղեցու մուտքի առաջ ասված աղոթք

Եկեղեցու մուտքի առաջ ասված աղոթք
21.09.2023 | 00:01

Աստծո տաճար և բնակարան Սուրբ Հոգու։ Եկել ենք Քո դռան առաջ և աղաչում ենք, որ մաքրես ու սրբես մեզ մեր մեղքերից, և արժանացնես մտնելու և Քո սեղանի առջև Քեզ երկրպագելու։ Ամեն։

Ս. Հովհաննես ՈՍԿԵԲԵՐԱՆ

Դիտվել է՝ 2123

Մեկնաբանություններ