ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թույլերը ձեռք են բերում կարեկցողներ, իսկ հաղթողները՝ դաշնակիցներ

Թույլերը ձեռք են բերում կարեկցողներ, իսկ հաղթողները՝ դաշնակիցներ
20.10.2023 | 12:17

Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ և ԱՄՆ-ի հետ էլ չունի դաշնակցային պայմանագիր։ Բայց, միևնույն է, ԱՄՆ-ն Իսրայելին ցուցաբերում է աննախադեպ դիվանագիտական ու ռազմական օգնություն։ Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մինչև հիմա կարծում են, թե աշխարհում հարցերը թղթերով են լուծվում։ Աշխարհում կան շահեր ու միայն շահեր։

Իսրայելի հանդեպ ԱՄՆ-ի նման պահվածքը ունի 2 պատճառ։

Առաջինը.

ԱՄՆ-ի վերաբերմունքը և միլիարդների օգնությունը սկսվեց 1967-ի պատերամում Իսրայելի տարած հաղթանակից հետո, երբ բոլորին պարզ դարձավ Իսրայելի տարածաշրջանային ռազմական տերության փաստը։

Թույլերը ձեռք են բերում կարեկցողներ, իսկ հաղթողները՝ դաշնակիցներ։

Երկրորդը.

Իհարկե՝ հրեական լոբբին։ Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է, թե Թել Ավիվի օդանավակայանում պետությունների ղեկավարների հերթը ինչի հետևանք է։

Երբ ԱՄՆ պետության և կառավարող էլիտաների շահերը համընկնում են Իսրայելի շահերի հետ, ապա ԱՄՆ-ը, առանց ստորագրված պայմանագրերի էլ, վերածվում է ամենալավ դաշնակցի։ Եվ հակառակը՝ 100 հատ ստորագրած դաշնակցային պայմանագիր էլ ունենաս, եթե չկարողացար քո ու դաշնակիցներիդ շահերը մեկտեղել, ապա ոչ մի ֆորմալ դաշնակից տեղից չի շարժվելու։ Դրա համար կան դեկլարատիվ դիվանագիտություն և բովանդակային դիվանագիտություն հասկացությունները։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2596

Մեկնաբանություններ