Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2023 | 00:01

Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ,
մաքրիր իմ միտքը բոլոր թյուր մտածումներից,
աղտեղի խորհուրդներից,
և բոլոր մեղսածին շարժումներից:
Քո հանցավոր ծառային պահապան և վերակացու կարգիր երկնային զինվորություններիդ բանակին՝
իմ հրեշտակի հետ ու Քրիստոսիդ ամենահաղթ Խաչի նշանը որոնց (օգնությամբ) այս գիշեր կննջեմ ապահով և աներկյուղ ու խաղաղությամբ կհասնեմ առավոտյան ժամին,
որպեսզի և այնժամ փառավորեմ Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն,
Որին միշտ վայել է փառքը և երկրպագությունը
հավիտյանս հավիտենից:
Ամեն:

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ